Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել ԵՄ-Հայաստան գործընկերության համաձայնագրին — Երկիր Մեդիա

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել ԵՄ-Հայաստան գործընկերության համաձայնագրին

Համաձայնագիրը վերջնական քվեարկության կդրվի հուլիսին՝ Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում
evraxorhrdaran

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չորեքշաբթի հավանության է արժանացրել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ տարբեր բնագավառներում առավել խոր համագործակցություն ծավալելու հնարավորություն ստեղծելով:

Հանձնաժողովի կողմից այն ընդունվել է 55 կողմ, 2 դեմ և 7 ձեռնպահ ձայներով:

Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում նշվում է, որ գործընկերության համաձայնագիրը վերջնական փուլ չէ ԵՄ-Հայաստան հարաբերություններում, այլ գործիք է ներքին բարեփոխումներ առաջադրելու և դրանք իրականացնելու համար:

Համաձայնագիրը վերջնական քվեարկության կդրվի հուլիսին՝ Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում:

*

*