Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանը կներկայացնի առաջին փոխվարչապետը

Հայաստանում Սահմանադրական փոփոխություններից հետո իրավական ամրագրում չէր կատարվել․․․
evrasiakan-mijkaravarakan-khorhurd

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին փոխվարչապետի կողմից Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի կառավարությունը ներկայացնելու և Եվրասիական միջկառավարական խորհրդի լիազորությունների ապահովման համար անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ մասնավորապես, ասված է.

«Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Եվրասիական միջկառավարական խորհրդում` իրականացնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածով սահմանված Եվրասիական միջկառավարական խորհրդի լիազորությունների ապահովման համար անհրաժեշտ, այդ թվում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդում քննարկման ենթակա հարցերի շուրջ որոշումների կայացմանն ուղղված գործառույթներ»:

Հայաստանում Սահմանադրական փոփոխություններից հետո իրավական ամրագրում չէր կատարվել, որով ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների նիստին մեր երկիրը ներկայացնելու է առաջին փոխվարչապետը: Դա էր պատճառը, որ միջկառավարական խորհրդի վերջին նիստին Հայաստանը ներկայացնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը մասնակցելու է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին, որին մասնակցում են ԵԱՏՄ երկրների նախագահները:

*

*