Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երևանում կկայանա հոկտեմբերի 24- 25-ին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել:
evrasiakan

2017 թվականի հոկտեմբերի 24-25-ին Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման կապակցությամբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել: Նիստի կազմակերպչական աշխատանքների պատշաճ մակարդակով կատարումը, նիստի ծրագրի նախապատրաստումը և դրանով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով տարբեր գերատեսչությունների ղեկավարների տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները