ԵԽ-ն առաջարկում է առանց վիզաների ռեժիմ սահմանել Հայաստանի հետ

Երկխոսություն՝ վիզաների ազատականացման շուրջ
evrakhorhrdaran-zekuyc-turqia-ceghaspanutyun

Հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովից առաջ Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիության կառավարությանն ու արտաքին գործերի նախարարությանը երկխոսություն սկսել Հայաստանի հետ՝ վիզաների ազատականացման շուրջ:

«Հայաստանի հետ բանակցությունները խորը եւ համապարփակ գործընկերության պայմանագրի շուրջ ավարտվել են, ինչը հաջող օրինակ է, թե ինչպես կարող են Եվրասիական միությանն անդամակցությունը եւ մասնակցությունը Եվրամիության հարեւանության ծրագրերին համատեղվել: Հաշվի առնելով այդ առաջընթացը՝ եվրոպացի պատգամավորները հորդորում են Հայաստանի հետ եւս առանց վիզաների ռեժիմ սահմանել, ինչն արդեն արվել է Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի հետ, սակայն վերջնական որոշումը պետք է անդամ երկրներն ու Եվրահանձնաժողովը կայացնեն»,-հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի՝ Բրյուսելում աշխատող թղթակից Ռիկարդ Յոզվյակը:

*

*