Է. Նալբանդյանը հանդիպել է ՀՀ-ում համատեղության կարգով հավատարմագրված դեսպանների հետ

Երևանում են ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով...
edvard-nalbandyan (1)

ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 9-ին հանդիպեց Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպանների հետ, ովքեր Երևանում են ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կարևոր իրադարձությանը ներկա գտնվելու համար։

Հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի սահմանադրական փոփոխությունները և կառավարման նոր համակարգը, երկրում ընթացող բարեփոխումները:

Դեսպանների հետ հանդիպմանը արծարծվեցին մերձավորարևելյան տարածաշրջանի զարգացումների, առկա խնդիրների կարգավորման ուղիների և փախստականների շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հարցեր:

Հանդիպման օրակարգում էր նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և դրա շրջանակներում անցկացվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքների թեման:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները