Եվա Թովմասյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատը

Մանդատը տրվել է «Իմ քայլ»-ի ցուցակի հաջորդ թեկնածու Ասքանազ Աբրահամյանին
eva-tovmasyan

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Եվա Թովմասյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատը: Այս մասին ավագանու այսօրվա արտահերթ նիստի սկզբում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2019 թվականի հունիսի 4-ի արձանագրության համաձայն՝ ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է դաշինքի ցուցակի հաջորդ թեկնածու Ասքանազ Աբրահամյանին»,- ասաց Հայկ Մարությանը:

*

*