«Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի առաջնահերթություններից է»

Եթովպիայի նախագահի հետ հանդիպմանը․․․
handipum

«Աֆրիկյան մայրցամաքի երկրների, այդ թվում՝ Եթովպիայի հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարեւոր առաջնահերթություններից է»,- Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զեւդեի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ հայկական կողմը պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ:

Եթովպիայի նախագահը եւ Հայաստանի արտգործնախարարն ընդգծել են Եթովպիայի թեեւ փոքրաթիվ, սակայն ակտիվ հայ համայնքի դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

Ադիս-Աբեբա պաշտոնական այցի շրջանակում Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է նաեւ Եթովպիայի արտգոծնախարար Մարկոս Թեկլե Ռիկեի հետ: Նախարար Մնացականյանը զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները