Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդեւի հետ

Նիստին խորհուրդը հավանություն է տվել ԵՏՄ մարմինների 2017 թվականի միասնական բյուջեի ու 2015 թվականի միասնական բյուջեի կատարողականի նախագծերին:
karapetyan-medvedev

Եվրասիական Տնտեսական Միության երկրների տնտեսությունների զարգացման ու մրցունակության մակարդակի բարձրացման կարեւոր պայմաններից է միության ու երրորդ երկրների տնտեսական հարաբերությունների խորացումը: Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին նման տեսակետ է հայտնել Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: Վերջինի վտահեցմամբ, միջազգային եւ բազմաձեւաչափ փոխգործակցության ընդլայնումը պետք է հիմնված լինի իրական նախադրյալների վրա:

Նիստին խորհուրդը հավանություն է տվել ԵՏՄ մարմինների 2017 թվականի միասնական բյուջեի ու 2015 թվականի միասնական բյուջեի կատարողականի նախագծերին: Օրակարգային է եղել նաեւ երրորդ երկրների հետ համագործակցության շուրջ աշխատանքների ինտենսիվացումն, ինչպես նաեւ ԵՏՄ անդամ երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

«Կարծում, եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված համատեղ ջանքերը թույլ կտան ինտեգրացիոն գործընթացներում էական առաջընթացի հասնել: Հայկական կողմը պատրաստ է գործընկերների հետ ամենասերտ համագործակցությանը»,- ասել է վարչապետ Կարապետյանը:

*

*