Էստոնիայի վարչապետն ընդունել է ՀՀ արտգործնախարարին

Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է...
zohrab-mnatsakanyan

Էստոնիայի Հանրապետության վարչապետ Յուրի Ռատաստն ընդունել է պաշտոնական այցով Տալլինում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

«Փետրվարի 8-ին պաշտոնական այցով Տալլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին ընդունեց Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին ներկայացրեց 2019թ. Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները և հույս հայտնեց, որ էստոնական առաջատար ընկերություններն իրենց ակտիվ մասնակցությունը կունենան այս միջոցառմանը»,- նշված է հաղորդագրությունում:

 

*

*