Էստոնիայի արտաքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ

Նրան ուղեկցել է ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը։
estonia-ag-mikser

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը` ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանի ուղեկցությամբ, հունիսի 13-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Միկսերը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրում, նաև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ` հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Էստոնիայի արտգործնախարարին է ներկայացրել Հայոց ցեղասպանության և հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

*

*