«Արեւի քաղաքին՝ մարդկային ջերմություն»․ «Երկիր ծիրանի» կուսակցության քարոզարշավը՝ մայրաքաղաքում

Նորաստեղծ կուսակցությունը, ըստ թեկնածուների, գալու է՝ վերացնելու անարդարությունը, կոռուպցիան, ապօրինությունը:
yerkir-cirani

«Արեւի քաղաքին մարդկային ջերմություն տալու համար» կարգախոսով «Երկիր ծիրանի» կուսակցությունն այսօր քարոզարշավ է իրականացրել մայրաքաղաքում: Երեւանի ավագանու ընտրություններին 2-րդ համարի ներքո հանդես եկող քաղաքական նորաստեղծ ուժի ներկայացուցիչները կոչ են արել մայիսի 14-ի ընտրություններին քվեարկել իրենց քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի ղեկավարած կուսակցության օգտին, քանի որ նա գալու է վերացնելու անարդարությունը, կոռուպցիան, ապօրինությունը:

«Մեր առաջնային խնդիրը կոռուպցիան վերացնելն է: Շատ կարեւոր է, որ բոլոր գործառույթները լինեն թափանցիկ եւ մեր քաղաքացիները ներգրավված լինեն հասարակական եւ հանրային կյանքում»,- նշեց «Երկիր ծիրանի» կուսակցությունից Երեւանի ավագանու թեկնածու Հայկ Պետրոսյանը:

 

Պատրաստեց՝

Նունե Հովսեփյանը

*

*