«Երկիր ծիրանի» կուսակցություն եւս կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին

Ցանկը կգլխավորի Զարուհի Փոստանջյանը։
postanjyan

 

Վաղը լրանում է Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրման վերջնաժամկետը, սակայն առայժմ մասնակցության հայտ են ներկայացրել առայժմ երեք քաղաքական ուժ՝ Տարոն Մարգարյանի գլխավորույթամբ Հանրապետական կուսակցույթունը, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ՝ «Ելք» դաշինքը եւ Զարուհի Փոստանջյանի հիմնած «Երկիր ծիրանի» կուսակցությունը։

Մինչեւ երեկո անորոշ էր վերջինիս մասնակցության հարցը, քանի այն պաշտոնապես չէր գրանցվել։ Այսօր արդեն պաշտոնապես հայտարարվեց, որ Փոտանջյանի գլխավորած ցանկը եւս մասնակցելու է մայրաքաղաքի ավագանու ընտրապայքարին։ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Փոստանջյանին առաջարկվել է գլխավորել «Ելքի» ցանկը կամ գնալ առավել լայն դաշինքով, սակայն մերժում են ստացել։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները