Երևան համայնքը տրանսպորտային ցանցի մասով ծայրահեղ վատ վիճակում է հայտնվել. քաղաքապետ

«Մյուս տարի 450 միկրոավտոբուս պետք է լքեն ցանցը...»
hayk-marutyan1 (1)

Այսօր Երևան համայնքը տրանսպորտային ցանցի մասով ծայրահեղ վատ վիճակում է հայտնվել:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա ընդգծեց, որ օրենքով նախատեսվում է, որ միկրոավտոբուսները 15 տարի շահագործելուց ավելի իրավունք չկա՝ նշելով.

«Մյուս տարի 450 միկրոավտոբուս պետք է լքի ցանցը, այն դեպքում, երբ օրական մոտ 900 միկրոավտոբուս է սպասարկում Երևանը: Այսինքն՝ ուղիղ կեսը չեն կարողանա աշխատել»:

Մարությանն ասաց, որ այս պահին հրատապ կերպով փորձում են լուծել խնդիրները ու նախատեսված է, որ նոր ցանցը պատրաստ կլինի արդեն երկու տարի հետո, բայց հիմա քաղաքապետարանի խնդիրն է հասկանալ՝ ինչ անել այդ երկու տարում.

«Այս երկու տարվա համար մարդիկ պետք է աշխատեն, բայց այս երկու տարվա համար ոչ մեկ ներդրում չի ուզում անի: Այստեղ տարբեր լուծումներ կան և այդ ճանապարհներն այս պահին քննարկում ենք: Կգանք հարցի ամենաօպտիմալ լուծմանը», — ասաց նա:

*

*