Երևանում ավարտվել են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքները

Գագաթաժողովի փակման արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրը
frankofonia

Երևանում այսօր ավարտվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գագաթաժողովի փակման արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության արդյունքները, որոնց համաձայն այդ պաշտոնում ընտրվել է Ռուանդայի արտաքին գործերի նախարար տիկին Լուիզ Մյուշիկիվաբոն:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել գլխավոր քարտուղարի պաշտոնում Միկաել Ժանի կատարած գործունեությունը և շնորհավորել Լուիզ Մյուշիկիվաբոյին նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: ՀՀ վարչապետը նրան մաղթել է հաջողություններ ստանձնած առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի կազմակերպության հետագա զարգացմանը:

*

*