Երևանի ավագանու նիստում առաջարկվել է քաղաքապետ ընտրել հուլիսի 16-ին (ՈՒՂԻՂ)

Նիստը վարում է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը...

Երևանի քաղաքապետարանում հուլիսի 12-ին մեկնարկեց ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության օրն է: Նիստը վարում է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով նշեց, որ Երևանի ավագանու նիստին ներկա են ավագանու 46 անդամ:

«Այսօրվա նիստը հրավիրված է օրենքի ուժով: ՏԻՄ մասին օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո երրորդ օրը հրավիրում է նիստ, որոշելու քաղաքապետի արտահերթ ընտրության օրը»,-ասաց Արեյանն՝ առաջարկելով քաղաքապետի արտահերթ ընտրությունները նշանակել հուլիսի 16-ին ժամը 11:00-ին:

«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ առաջարկեց քաղաքապետի ընտրության օր սահմանել օգոստոսի 8-ը:

Հիշեցնենք, որ եթե ավագանու կազմից չի ընտրվում նոր քաղաքապետ, ավագանին լուծարվում է, և անցկացվում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ՝ 30-40 օրվա ընթացքում։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին:

*

*