Երևանի ավագանին արտահերթ նիստ կգումարի

Արտահերթ նիստում կընտրեն նաև քաղաքապետի տեղակալներին
yerevani-qaxaqapetaran22 (1)

Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտը կգումարվի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11.00-ին:

Նիստի օրակարգում վեց հարց է ընդգրկված ՝դրանց թվում է Երևանի քաղաքապետի խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի հունիսի 16-ի N16-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցերը:

Արտահերթ նիստում Երևանի ավագանին կընտրի նաև քաղաքապետի տեղակալներին:

*

*