Էրդողանը ցավակցում է, իսկ թուրք ոստիկանները ձերբակալում են

...հարգանքով հիշատակում և նրանց երեխաներին ու թոռներին անկեղծ ցավակցություններս եմ հայտնում:
stambul

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքարանին։

«Այսօր դուք Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին ու բարդ պայմաններում մահացած Օսմանյան կայսրության քաղաքացի հայերի հիշատակը հարգելու համար միախմբվել եք Պոլսո Հայոց պատրիարքարանի տանիքի ներքո:

Կյանքից զրկված օսմանյան հայերին ևս մեկ անգամ հարգանքով հիշատակում և նրանց երեխաներին ու թոռներին անկեղծ ցավակցություններս եմ հայտնում:

Այս կապակցությամբ հոգու խաղաղություն և ողորմություն եմ խնդրում նույն ժամանակահատվածում հիվանդությունների, գաղթերի, պատերազմի ու բախումների հետևանքով մահացած միլիոնավոր օսմանյան քաղաքացիների համար»,-ասված է ուղերձում:

Միևնույն ժամանակ՝ այսօր Թուրքիայի ոստիկանությունն արգելել է Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառման իրականացումը:

Ոստիկանություը, տեսնելով հավաքվածների մոտ «ցեղասպանություն» գրությամբ պաստառներ, երեք անձի է ձերբակալել: Իրավապահները հայտնել են, որ որոշ ժամանակ անց նրանք ազատ կարձակվեն:

*

*