Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ

Այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը
agn shenq

Թուրքիան պետք է շարունակի հնարավորինս հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացից: Այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանի արած հայտարարությունը:

«Այդ մեկնաբանությունները կրկին ի ցույց են դնում, որ Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ղարաբաղյան հիմնախնդրի էությունից և բովանդակությունից։ Թուրքիան պետք է շարունակի որքան հնարավոր է հեռու մնալ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացից»,- ասաց Բալայանը։

Թուրքական Star պարբերականը մեջբերել էր Էրդողանի խոսքերն այն մասին, որ ինքը Պուտինի հետ քննարկել է արցախյան հակամարտության հարցը: Էրդողանը կրկին հիշեցրել էր 5 շրջանների վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերը:

*

*