Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կնոջ հետ ժամանել է Երեւան

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
makron-sharl

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ ժամանել է Երեւան։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Մակրոնը Հայաստան է եկել աշխատանքային այցով՝ հոկտեմբերի 11-12-ը մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին։

Նշենք, որ երեկ երեկոյան Հայաստան էր ժամանել նաեւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

*

*