Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 11-12-ին կժամանի Հայաստան

Մակրոնին կուղեկցի Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը
emanuel-makron

Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում գլխավոր հյուրերի թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է, ով Հայաստանում կլինի հոկտեմբերի 11-12-ին:

Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Նրա խոսքով՝ Մակրոնին կուղեկցի Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը, ինչպես նաև տարբեր ոլորտներ ներկայացնող մի շարք անձինք:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը:

*

*