ԵՄ երկրների եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ազատ վիզային ռեժիմը կպահպանվի

Այսօր Եվրախորհրդարանն ընդունել է օրենք․․․
ahabekchutyun-turqia-viza

Եվրամիության անդամ երկրների եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ազատ վիզային ռեժիմը կպահպանվի: Այսօր Եվրախորհրդարանն ընդունել է օրենք, որը թույլ կտա բրիտանացիներին առանց մուտքի արտոնագրերի ճամփորդել եւ 6 ամսվա ընթացքում 90 օր առանց Շենգենյան վիզայի մնալ Եվրոպայում:

Փաստաթղթում, սակայն, նշված է, որ եթե Մեծ Բրիտանիան Եվրամիության անդամ երկրներից որեւէ մեկի համար վիզային ռեժիմ սահմանի, Եվրոպայում մուտքի արտոնագրեր կսկսեն պահանջել նաեւ բրիտանացիներից:

*

*