ԵՄ-ն պատրաստվում է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններին

Շեշտվել է Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցը:
vrastan-viza

Եվրոպական միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները շեշտել են Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար վիզաների վերացման հարցը, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցը: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին նշված է ԵՄ արտաքին գործերի խորհրդի եզրակացության մեջ, որն առնչվում է Արևելյան գործընկերությանը:

«Խորհուրդն ընդգծում է Վրաստանի և Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի լիբերալիզացիայի համար անհրաժեշտ որոշումների ընդունման կարևորությունը»,— ասված է փաստաթղթում:

Եվրոպացի նախարարները նաև ընդգծել են, որ սպասում են «անհրաժեշտ ժամկետներում Հայաստանի հետ վիզային հարցերով երկխոսություն սկսելու հնարավորության»:

ԵՄ խորհուրդն արդեն իսկ Եվրոպական հանձնաժողովին տրամադրել է Վրաստանի և Ուկրաինայի հետ կարճաժամկետ վիզաների վերացման շուրջ բանակցություններ վարելու մանդատը: Ավելի վաղ նման մանդատ արդեն իսկ տրամադրել էր Եվրոպական խորհրդարանը:

*

*