«ԵՄ-ն Հայաստանի և հայերի հետ կլինի ողջ ընթացքում»․ Սվիտալսկի

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը խոսել է Հայաստանում վերջին օրերի իրադարձությունների մասին․․․
svitalski

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, լրագրողների հետ զրույցում, խոսելով Հայաստանում վերջին օրերի իրադարձությունների մասին, ասաց՝ դրանք ցույց տվեցին, որ հայերի համար կարևոր արժեքները Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի հենքն են:

«Մենք աջակցում ենք այն բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկխոսության միջոցով այս ներքին քաղաքական ճգնաժամին խոհեմ լուծում տալուն: Եվրամիությունը կաջակցի ժողովրդավարության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատությանը, օրենքի գերակայությանը»,-ասաց Սվիտալսկին:

Նրա հավաստմամբ՝ ԵՄ-ն Հայաստանի և հայերի հետ կլինի ողջ ընթացքում: Հարցին՝ թե ինչ ազդեցություն կունենան վերջին իրադարձությունները Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացման գործընթացի վրա, Սվիտալսկին պատասխանեց՝ ԵՄ-ն հավատում է, որ մենք ունենք շատ հավակնոտ օրակարգ և շարունակելու ենք աշխատել այդ համաձայնագրի իրականացման ուղղությամբ: «Մենք կաշխատենք Հայաստանի հետ այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ ավելի ջանասիրաբար և եռանդով, քան նախկինում»,-եզրափակեց նա:

*

*