ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին նույնիսկ անհարմար է խոսել. քաղաքագետ

«Համաձայնագիրը կնքելու հավանականությունը մեծ է»
alexandr-iskandaryan

«ԵՄ-Հայաստան  նոր համաձայնագիրը գրեթե պատրաստ է:  Այս պահին որևէ լուրջ խոչընդոտ չեմ տեսնում այդ փաստաթուղթը չստորագրելու հետ կապված: Ճիշտ է, մինչև նոյեմբեր դեռ ժամանակ կա, բայց կարծում եմ՝ համաձայնագիրը կնքելու հավանականությունը մեծ է», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ լինելու հանգամանքը չի հակասում Եվրամիության հետ համաձայնագիր կնքելուն:

Ըստ քաղաքագետի՝ այդ համաձայնագիրը ներքաղաքական դաշտում ընկալվում է որպես չափազանց կարևոր քայլ, իսկ միջազգային հարթակում՝ ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու նշան:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «ԵԼՔ» դաշինքի առաջարկին՝ Իսկանդարյանը  նշեց. «Մենք ԵԱՏՄ-ից դուրս չենք գա, պարզից էլ պարզ է, դրա մասին նույնիսկ անհարմար է խոսել»:

*

*