Երեւանում բացված Եվրաակումբի նպատակը երիտասարդներին իրազեկելն է ԵՄ կառույցների մասին

Ծրագիրն իրականացվում է Երեւանի ԵՈՒ Ֆորում երիտասարդական ՀԿ-ի կողմից Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ:
pyotor-svitalski

ԵՄ կառույցների եւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրության նպատակով Երեւանում բացվել է Եվրաակումբ: Միջոցառմանը մասնակցել է 30 երիտասարդ՝  երեւանյան տարբեր կրթական հաստատություններից եւ հասարակական կազմակերպություններից: Երեւանյան Եվրաակումբը Հայաստանում թվով երրորդն է, առաջին երկուսը հինվել են Գորիսում եւ Եղեգնաձորում:

Եվրաակումբներ ծրագրի հիմնական նպատակն է՝ հայ երիտասարդներին իրազեկել ԵՄ կառույցների եւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին, խթանել քաղաքացիական ակտիվությունը եւ հայ երիտասարդության շրջանում բարելավել եվրոպական իրազեկվածության մակարդակը:

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում նմանատիպ երիտասարդական ակումբներ նախատեսվում է բացել Հայաստանի բոլոր մարզերում: Ծրագիրն իրականացվում է Երեւանի Եվրոպական Ուսանողների Ֆորում երիտասարդական ՀԿ-ի կողմից Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ:

«Եվրաակումբի գաղափարը մեկնարկեց ավելի քան 25 տարի առաջ Պորտուգալիայում: Գաղափարն այնուհետեւ տարածում գտավ Եվրոպական Միության անդամ այլ երկրներում եւ դրա սահմաններից դուրս: Ես շատ ուրախ եմ, որ հայ երիտասարդությունը նույնպես հետաքրքրված է այս նախաձեռնությամբ: Սա վկայում է, որ նրանց եվրոպական ինքնությունը շատ ամուր է: Ես կարծում եմ, որ եվրաակումբները լրացուցիչ հնարավորություն կընձեռեն հայ երիտասարդությանը, մասնավորապես, մարզերում բնակվող երիտասարդներին, ստանալ տեղեկատվություն Եվրոպական Միության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի մասին»,- ասում էՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:

*

*