Եվրամիությունը մտադիր է ավելացնել Հայաստանին հատկացվող աջակցության չափը

«Հայաստանը նախաձեռնել է շատ հավակնոտ բարեփոխումների շրջանակ»
svitalski
Լուսանկարը՝ photolure-ի

Եվրամիությունը հայաստանյան տարբեր ոլորտներին հատկացվող աջակցության չափը  ավելացնելու է 20-25 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում այս մասին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Հայաստանը նախաձեռնել է  շատ հավակնոտ բարեփոխումների շրջանակ, որը վերաբերում է տարբեր ոլորտներին` մարդու իրավունքներից մինչեւ տնտեսության զարգացում: Որպես Եվրամիություն՝ մենք առաջնահերթ ենք համարում այս գործընթացում ֆինանսական օժանդակության ցուցաբերումը», — նշեց Պյոտր Սվիտալսկին՝ հույս հայտնելով, որ Հայաստանի եւ Եվրամիության միջև ստորագրված նոր համաձայնագիրը կնպաստի երկկողմ համագործակցության շրջանակի ընդլայնմանը:

Նրա խոսքով՝ այն կօգնի խորացնել երկխոսությունը բոլոր ոլորտներում:

*

*