ՀՀ-ԵՄ համաձայնագրի վերաբերյալ խորհրդարանական լսումներ՝ ստորագրումից մեկ շաբաթ անց

«Հայաստանն իր աշխատանքը կատարել է ամբողջությամբ»:
em-hayastan

Այսօր ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 1-ին Հայաստան-Եվրոպական Միություն շրջանակային նոր համաձայնագրի վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու որոշում ընդունեց:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ նպատակահարմար կլինի համաձայնագրի ենթադրյալ ստորագրումից մեկ շաբաթ անց խորհրդարանական լսումներ անցկացնել` թարմ հետքերով քննարկելու փաստաթուղթը: Նա հայտարարեց, որ Հայաստանը համաձայնագրի նախաստորագրումից հետո իր աշխատանքը կատարել է ամբողջությամբ:

Հատկանշական է, որ լսումների կայացմանն աջակցելու է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը, քանի որ կարիք է լինելու առնվազն երկու լեզվով թարգմանությունների, տեխնիկական բնույթի այլ աջակցության:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները