Հայաստանում ԵՄ դեսպան. «ԵՄ-ն շարունակում է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերին»

Դեսպանն այսօր հանդիպել է լրագրողներին:
pyotr-svitalski

«Հիմա հրապարակային դիվանագիտության ժամանակը չէ»,- ասել է Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի մասին:

Այսօր դեսպանը հանդիպել է լրագրողներին: Նրա դիտարկմամբ՝ սխալ կլիներ այժմ չափից շատ խոսել այդ ջանքերի մասին, քանի որ գործընթացը գաղտնիություն է ենթադրում:

«ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,- ասել է դեսպանն ու տեղեկացրել է, որ վաղը Երեւան է ժամանելու Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը:

Սվիտալսկին անդրադարձել է նաեւ Վիեննայի հանդիպմանն ու ասել, որ ձեռքբերված պայմանավորվածությունները պետք է կատարվեն:

«Վերջին ամիսների իրադարձություններն աշխուժացրել են կարգավորման գործընթացն ու դինամիկան: Վիեննայի գագաթնաժողովն ինչ-որ առումով նոր գլուխ է բացել արդարացի ու լիարժեք կարգավորմանն ուղղված ջանքերում: Այդ հանդիպմանը հաջորդեց նաեւ կարեւոր գագաթնաժողով Սանկտ Պետերբուրգում: ԵՄ-ն շարունակում է աջակցել հակամարտության կարգավորման ջանքերին, ու կարծում եմ, որ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կատարել, քան որ այսօր դրանցով է որոշվում կարգավորման ճանապարհը: Հակամարտությունների համալիր կարգավորումը կարեւոր տեղ է զբաղեցնում ԵՄ ռազմավարության մեջ, եւ Եվրամիությունը պատրաստ է մասնակցել այդպիսի որոշման իրականացմանը, որը կարող է ծնվել գործընթացի արդյունքում»,- ասել է Պյոտր Սվիտալսկին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները