ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ալիևի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը

Օրեր առաջ ԵՄ ներկայացուցիչը Հայաստանում էր
aliyev-handipum

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը:

Սա ԵՄ հատուկ ներկայացուցչի առաջին այցն է Ադրբեջան:

Հիշեցնենք, որ այս տարվա դեկտեմբերի 1-ին ԵՄ ներկայացուցիչը հանդիպել էր ՀՀ նախագահի հետ և շեշտել, որ ջանք չի խնայի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստելու համար:

*

*