«Ելք»-ը երթի դուրս կգա

«ԵԼՔ» դաշինքը բոլորին հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների
elq

«Ելք» դաշինքը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Սիրելի հայրենակիցներ․ համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ էլ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը։ Հունվարի 19-ին, ժամը 17․00-ին ԵԼՔ դաշինքը բոլորիդ հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների։ Երթը կմեկնարկի «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակից (Շառլ Ազնավուրի հրապարակ)։ Ո′չ թանկացումներին եւ հարկային բեռի ավելացմանը»։

*

*