ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի՝ Մարտի 1-ի վերաբերյալ նախագիծը

Նախագծին կողմ քվեարկեց 9, դեմ 56, ձեռնպահ՝ 7 պատգամավոր:
aj-dahlich

Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց 2008թ.  Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 9, դեմ 56, ձեռնպահ՝ 7 պատգամավոր: Հայտարարության նախագծին ձեռնպահ քվեարկեց ՀՅԴ խմբակցությունը:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի քվեարկությանը, քանի որ նախագծում կա պահանջ Ազգային ժողովի կողմից իրավապահ մարմիններին քննության ավարտի ժամկետներ պարտադրելու դրույթ: Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ խորհրդարանական վերահսկողությունը չի կարող տարածական մեկնաբանության ենթարկվել, ուստի իրենք չեն մասնակցելու քվեարկությանը:

Հայտարարության նախագիծն ավելի վաղ ստացել էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը, սակայն ՀՀԿ խմբակցության որոշմամբ՝ այն ընդգրկվեց խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում:

Հիշեցնենք, որ «Ելք»-ն առաջարկում էր խորհրդարանի մակարդակով դատապարտել 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունները, պարտադրել կառավարությանը փոխհատուցել մարտի 1-ի զոհերի հարազատներին:

*

*