«Ելք» դաշինքը խոստանում է կոռումպացված համակարգը փոխարինել ազնիվ, հաշվետու համակարգով

Ըստ «ԵԼՔ» դաշինքի անդամների՝ մայրաքաղաքը վերակառուցելու համար կա ե′ւ ելք, ե′ւ գումար
yelq
Լուսանկարը՝ photolure-ի

«Երեւան ջան, ելք կա»: Երեւանի ավագանու ընտրություններում այս կարգախոսով առաջնորդվող Ելք դաշինքի նախընտրական քարոզարշավը Նոր Նորքի 7-րդ զանգվածում էր: Այդ ընտրություններով, ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանում շարժվեց դրական փոփոխությունների անիվը: Ըստ նրա՝ մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքացիները հնարավորություն ունեն նոր թափ հաղորդելու այդ փոփոխություններին: Նրանք կարող են Երեւանի կառավարման կոռումպացված համակարգը փոխարինել ազնիվ, հաշվետու համակարգով եւ ստեղծել ժողովրդի իշխանություն:

Ելք դաշինքը Երեւանի կառավարումն իրականացնելիս առաջնորդվելու է արդյունավետության, համաչափ զարգացման եւ հաշվետվողականության սկզբունքներով: Ըստ դաշինքի անդամների՝ մայրաքաղաքը վերակառուցելու համար կա ե′ւ ելք, ե′ւ գումար, չկա միայն քաղաքական կամք, որն իրենք կբերեն: Ելք դաշինքը քաղաքացիներին հորդորել է մասնակցել ընտրություններին եւ վստահեցրել՝ կպաշտպանվի յուրաքանչյուր քվե:

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*