«Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ»․ կայացավ «Ելք» դաշինքի անդրանիկ համաժողովը

Կուսակցությունները հայտարարել են, որ 2017 թվականի խորհրդարանի եւ ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար:
elq (1)
«Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ»: Ո՞ր փոփոխությունն է հաղթանակ բերելու: Իրենց անդրանիկ համաժողովի ժամանակ «Ելք» դաշինքի անդամները փորձել են տալ այս հարցի պատասխանը:
«Ելք» դաշինքը ստեղծվել է՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն կուսակցությունների»՝ համատեղ հուշագրի հիման վրա: Համաժողովի ընթացքում ելույթներ են ունեցել երեք կուսակցությունների ղեկավարներն ու անդամները: Կուսակցությունները հայտարարել են, որ 2017 թվականի խորհրդարանի եւ ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար:
«Արդար ընտրությամբ հանրությունից քվե ստանալն իրենց դեպքում չի աշխատելու: Այս իշխանությունը փող է բաժանում, որ գա իշխանության, եւ գալիս է իշխանության, որ փող աշխատի»,- իր ելույթում նշեց Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:
 
 «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Հայկ Կոնջոյանը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ ենք մեր պետությունը վստահում այնպիսի մարդկանց, ովքեր պետական կառավարման հետ առնչություն չունեն.
 
«Եթե մենք մեր ատամները չենք վստահում դերձակին, եւ համակարգիչը չենք վստահում անասնաբույժին, ապա ինչո՞ւ ենք մեր պետությունը վստահում այնպիսի մարդկանց, ովքեր պետական կառավարման հետ ունեն նույնքան առնչություն, որքան անասնաբույժը համակարգիչների հետ»:
««Ելք» դաշինքը ստեղծվել է միավորելու, ներառական պրոցեսներ սկսելու եւ այդ ներառական պրոցեսները ընտրությւոնների միջոցով փոփոխություններ բերելու եւ հաղթանակ արձանագրելու համար»,- ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը: 

*

*