Ելք. «Գնալու ենք խորհրդարան մոտ 120 հազար ընտրողների թիվը բազմապատկելու նպատակով»

«Ելք» դաշինքը հայտատարում է, որ ընդունում է ընտրությունների նախնական արդյունքները...
elq

azatutyun.am — Ավելի քան 7 տոկոս ձայն ստացած ընդդիմադիր «Ելք» դաշինքը հայտատարում է, որ ընդունում է ընտրությունների նախնական արդյունքները և վերցնելու է հասանելիք մանդատները։

«Ազատության» հետ զրույցում դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը նշեց, որ գնալու են խորհրդարան մոտ 120 հազար ընտրողների թիվը բազմապատկելու նպատակով․ — «Մենք այդ 120 և ավել հազար մարդկանց ներկայացուցիչն ենք վեցերորդ գումարման Ազգային ժողովում, այն մարդկանց, ովքեր համարում են, որ Հայաստանում կարելի է, հնարավոր է, պետք է փոփոխություններ անել: Եվ մենք պետք է էդ մարդկանց շահերը ներկայացնենք, էդ մարդկանց թիվը բազմապատկենք և այնպիսի քաղաքական պրոցես ստանանք, որ հաջորդ ընտրություններում մենք էդ մարդկանց թիվը տասնապատկած լինենք և կարողանանք քաղաքական մեծամասնություն ձևավորել Հայաստանի Հանրապետությունում»:

Մարուքյանը փոխանցմամբ, նախնական հաշվարկով երեք կուսակցություններով համալրված իրենց դաշինքը խորհրդարանում կունենա 9 պատգամավոր՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Մանե Թանդիլյան, Սասուն Միքայելյան, Արտակ Զեյնալյան, Լենա Նազարյան,Գևորգ Գիորգիսյան և Արարատ Միրզոյան։

Էդմոն Մարուքյանը չի ընդունում իրենց ուղված կոչերը, թե դաշինքը պետք է վայր դնի մանդատները․ նա կարծում է, որ այդ խոսակցությունները շրջանառության մեջ է դնում իշխանությունը․ — «Երբ ես ընտրվել էի, մի մանդատ ունեի, էդ կոչերը էլի հնչում էին: Եթե «Ելք» դաշինքը մանդատները վայր դնի, Հայաստանի Հանրապետության վեցերորդ գումարման Ազգային ժողովում ընդդիմություն չի լինի: Ավելին՝ մենք էդ 122 հազար, 130 հազար քաղաքացիներից յուրաքանչյուրի ձայնի համար պատասխանատու ենք»:

Երեկ կայացած քվեարկության ընթացքում «Ելք»-ն արձանագրել է խախտումներ, որոնք, սակայն, ըստ Մարուքյանի, էական ազդեցություն չեն թողել ընտրությունների արդյունքների վրա։ Ավելին՝ Մարուքյանը համոզված է, որ բուն ընտրատեղամասերում քվեարկություն ընթացել է նորմալ․ — «Ընտրողները իրենց կամքը ձևավորել են տեղամասում: Թե այդ ձևավորման վրա ինչն ա ազդել, ոնց են ձևավորել, դրա մասին բազմաթիվ ահազանգեր են եղել: Օրինակ՝ ընտրակաշառքները, ադմինիստրատիվ ռեսուրսի ազդեցությունը: Էդ ամեն ինչը էղել ա: Բայց քաղաքացին մտել ա տեղամաս, քաղաքացին կարող էր չանել այն, ինչ արել է, բայց քաղաքացին դա ա արել: Դա քաղաքացու ընտրությունն է»:

Շարունակությունն՝ այստեղ

*

*