Փաշինյանը Երևանի ավագանու ընտրություններում կգլխավորի «Ելքի» ցուցակը — Երկիր Մեդիա

Փաշինյանը Երևանի ավագանու ընտրություններում կգլխավորի «Ելքի» ցուցակը

«Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերով պատգամավորը մասնավորապես նշեց.
pashinyan

Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերով պատգամավորը մասնավորապես նշեց.

«Մեկ ամիս հետո տեղի կունենան քաղաքապետի ընտրությունները և պատիվ ունեմ տեղեկացնելու, որ գլխավորելու եմ «Ելք» դաշինքի ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում: Այս ընտրություններին մասնակցում ենք հաղթանակի և Երևանի քաղաքային իշխանությունը ստանձնելու նպատակով»,- ասաց Փաշինյանը:

Ցուցակում Փաշինյանին կհաջորդեն Արայիկ Հարությունյանը, Դավիթ Խաժակյանը և Անահիտ Բախշյանը:

Ավելի վաղ, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին:

 

*

*