«Ելք»-ը Երեւանի ավագանու ընտրությունների հետ մեծ հույսեր է կապում

«Ելք» -ի ավագանու թեկնածուները համոզված են, որ ընտրողների հետ շփումը մեծ ազդեցություն է թողնում:
yelq

 

«Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավն ավելի հուսադրող է, քան Ազգային Ժողովի ընտրություններինը»,-վստահ են «Ելք» դաշինքի ավագանու թեկնածուները: Նրանք համոզված են, որ ընտրողների հետ շփումը մեծ ազդեցություն է թողնում:

Միակ խնդիրը, իրենց խոսքով, ընտրակաշառք բաժանելու «արհավիրքն» է: Այս ընտրությունների հետ «Ելքի» անդամները մեծ հույսեր են կապում:

«Քարոզարշավը գնահատում ենք լավ, որևովհետեւ այն արձագանքները, որ մենք ստանում ենք քարոզչության ընթացքում քաղաքացիների կողմից, շատ հուսադրող են»,- ասել է Երեւանի ավագանու թեկնածու Ալեն Սիմոնյանը:

*

*