ԱԺ-ում մեկնարկել են Մարտի 1-ի վերաբերյալ «Ելք»-ի նախագծի շուրջ լսումները (ՈւՂԻՂ)

Նախագծով«Ելք»-ը «Մարտի 1-ի» իրադարձությունների տասներորդ տարելիցին ընդառաջ․․․

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել են «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի շուրջ:

Նախագծով«Ելք»-ը Մարտի 1-ի իրադարձությունների տասներորդ տարելիցին ընդառաջ խորհրդարանին առաջարկում է խստորեն դատապարտել «2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը», իսկ իրավապահ մարմիններից պահանջել սեղմ ժամկետներում բացահայտել և պատասխանատվության ենթարկել սպանությունների կազմակերպիչներին եւ անմիջական կատարողներին։

*

*