Էկվադորի ԱԺ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակբերդ

Նրանք ծաղիկներ են խոնարհել հուշաքարին եւ մեկ րոպե լռությամբ հարգել 1.5 միլիոն սուրբ նահատակների հիշատակը:
ekvador

Էկվադորի Ազգային ժողովի պատվիրակությունը, փոխնախագահ Ռոսանա Ալվարադոյի ղեկավարությամբ, այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին:

Նրանք ծաղիկներ են խոնարհել հուշաքարին եւ մեկ րոպե լռությամբ հարգել 1.5 միլիոն սուրբ նահատակների հիշատակը:

Էկվադորի պատգամավորները եղել են Հայոց ցեղասպանության թանգարանում, իսկ Ազգային ժողովի նախագահի տեղակալը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:

*

*