ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարին ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Օրակարգում ընդգրկված է միության վարչության նախագահի ընտրության հարցը
ekm shenq (1)

Մեկնարկել է «Երկրապահ կամավորականների միություն» հասրակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարը, որին ներկա է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արտահերթ համագումարի օրակարգում ընդգրկված է միության վարչության նախագահի ընտրության հարցը:

Փետրվարի 11-ին ԵԿՄ-ում տեղի ունեցած հավաքի անդամները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ ԵԿՄ ղեկավարի պաշտոնում առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:

Երկրապահ կամավորականների միության անդամները 2018թ. հունիսի 21-ին որոշում էին կայացրել կասեցնել միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները:

*

*