ԵԽԽՎ նախագահը կընտրվի վաղը

ԵԽԽՎ նախագահի ընտրության 2-րդ փուլում Կիպրոսի պատվիրակության ղեկավարը ստացել է․․․
exxv

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Պեդրո Ագրամունտի հրաժարականից հետո ընտրում են կառույցի նոր նախագահին: Հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառումով տեղեկացրել է, որ ԵԽԽՎ նախագահի ընտրության 2-րդ փուլում Կիպրոսի պատվիրակության ղեկավարը ստացել է 129 ձայն, իսկ իր մրցակիցը 69 քվե:

«ԵԽԽՎ նախագահը կընտրվի վաղը, որի համար պահանջվում է ձայների հարաբերական մեծամասնություն: Քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ ԵԽԽՎ-ում մթնոլորտ է ձեւավորվում, որը կարիք կա վերածելու գործելաոճի»,- նշել է Արփինե Հովհաննիսյանը:

*

*