ԵԽ պատգամավորներ․ Ադրբեջանը պետք է դադարեցնի սեփական բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելը

Նրանք նաեւ նշել են, որ հետաքննական մեխանիզմները կարող էին օգնել խուսափել 2016 թվականի ապրիլյան պատերազմից:
ekh

«Ադրբեջանը պետք է դադարեցնի օգտագործել իր բանկչությանը որպես կենդանի վահան»,- հայտարարել են Եվրախորհրդարանի պատգամավորներ լեհ Մարեկ Յուրեկը եւ  Կոստաս Մավրիդեսը:

Հայտարարության մեջ ասված է, որ 2017-ի հուլիսի 4-ին Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում:

«Ադրբեջանը բնակելի գյուղերում տեղադրել է ռազմական տեխնիկա՝ այդպիսով օգտագործելով իր քաղաքացիական բանկչությանը որպես կենդանի վահան: Փոխհրաձգության հետեւանքով ադրբեջանական կողմում 2 խաղաղ բնակիչ է զոհվել: Պնդում ենք, որ այս ողբերգությունից, նաեւ զինված ուժերի միջեւ գրանցված այլ բախումներից կարելի էր խուսափել, եթե Ադրբեջանը համաձայներ հետաքննական մեխանիզմների տեղադրմանը, ինչի շնորհիվ էլ կարելի է որոշել, թե կոնկրետ որ կողմն է խախտել հրադադարը: Հայկական կողմը համաձայնել է ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների տեղադրման առաջարկին: Դժբախտաբար, Ադրբեջանը շարունակում է մերժել այն»,- ասված է Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարության մեջ:

Նրանք նաեւ նշել են, որ հետաքննական մեխանիզմները կարող էին օգնել խուսափել 2016 թվականի ապրիլյան պատերազմից: Պատգամավորները հիշեցրել են այդ ժամանակ ադրբեջանական զինուժի իրականացրած խոշտանգումները, նշել, որ բարբարոսական այդ գործողություններն Ադրբեջանում հայատյացության հետեւանքն են:

«Բնակչությանը` որպես կենդանի վահան օգտագործելը, միեւնույն ժամանակ բնակելի այլ շրջաններ գնդակոծելն ու հետո տեղի ունեցածի լուսանկարները քարոզչության նպատակով կիրառելն անթույլատրելի է: Հետաքննական մեխանիզմները պետք է անմիջապես տեղադրվեն»,- ասված է  հայտարարության մեջ:

*

*