Վարչապետը եղվարդցիներին՝ չեմ խոստանում ջրի գինն իջեցնել

Եղվարդում վարչապետը որոշեց երկար չխոսել իրենց ծրագրից ու միանգամից անցնել հարց ու պատասխանին:

Հանրապետական կուսակցության շաբաթօրյա քարոզարշավը մեկնարկեց Եղվարդում: Կարեն Կարապետյանը որոշեց երկար չխոսել իրենց ծրագրից ու միանգամից անցնել հարց ու պատասխանին:

Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնը վերանորոգման կարիք ունի: 2015-ին մեկնարկած վերանորոգման աշխատանքներն ընդհատվել են ռեսուրսների սակավության պատճառով: Բժշկական կենտրոնի տնօրենը Կարեն Կարապետյանին խնդրեց միջնորդել վերանորոգման աշխատանքները վերսկսելու համար:

5-ամյա ծրագրեր կազմելու կարեւորության մասին Կարապետյանը երկար խոսեց նաեւ այստեղ: Բացատրեց ինքը կարող է ժամաակ առ ժամանակ հանդիպել, որոշակի դժգոհություններ լսել, լոկալ խնդիրեր լուծել եւ գնալ: Սակայն համայքներին դա պետք չէ, իրենց համակարգային զարգացում է պետք, ինչի համար ծրագիր է պետք կազմել: Եղվարդցիներին մտահոգող խնդիրներից մեկն էլ ոռոգման ջրի սակագինն էր՝ խնդրեցին այն իջեցնել:

Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ՝

Անահիտ Հովհաննիսյան

*

*