Հեծանիվ հորինելը բավական դժվար է. Էդվարդ Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախարարն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը
edvard-nalbandyan

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հեծանիվ հորինելը բավական դժվար է: Եթե Ադրբեջանը մի փոքր աչալուրջ լինի այն կոչերին, որոնք ներկայացնում են եռանախագահող երկրները, ապա առավել մեծ հնարավորություններ կբացվեն այս գործընթացն առաջ տանելու եւ արդյունքներ ունենալու համար: Այս մասին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում կայացած մամուլիս ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Անդրադառնալով Բաքվից վերջերս հնչեցված ԼՂ հիմնախնդրի բանակցություններից կոնկրետ արդյունք ունենալու հայտարարություն-պահանջին՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ հիմնախնդրի կարգավորման նպատակով ինտենսիվ բանակցություններին, որովհետեւ բանակցային գործընթացին այլընտրանք չկա:

«Այս առումով մենք կարեւորում ենք եռանախագահող երկրների միջնորդական ջանքերը ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Հայտարարություններ անել, գառնուկ ձեւացնել… կարծում եմ որեւէ մեկին խաբել չեն կարող»,-ասել է նախարարը:

*

*