Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Բրյուսել

Կհանդիպի Ֆեդերիկա Մոգերինիի հետ...
edvard-nalbandyan

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-ին կմեկնի Բրյուսել։ Այս մասին տեղեկացնում են Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Այցի շրջանակում Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին։

Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարարը հանդիպում կունենա Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության  հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

*

*