Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Նովել դ’Աղմենի» ամսագրին

Հայաստանը՝ Ֆրանկոֆոնիայի առաջնային դիրքերում։
edvard-nalbandyan

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդարձակ հարցազրույց է տվել  «Նովել դ’Աղմենի» ամսագրին, որտեղ անդրադարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային  կազմակերպությանն առնչվող հարցերին, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի 2018 թվականի գագաթաժողովին, որն անց է կացվելու Երեւանում։ 

— Պարոն նախարար, Հայաստանը 2018թ. հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը։ Ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում այս կապակցությամբ։

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը մեծ կարևորություն է տալիս մեր նորանկախ պատմության մեջ իրավամբ նախադեպը չունեցող այս միջազգային մասշտաբի իրադարձությանը. Հանրապետության Նախագահի հրամանագրով վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ Հայաստան են այցելելու բարձրաստիճան պատվիրակություններ աշխարհի երկրների գրեթե կեսից՝ երկրագնդի բոլոր ծայրերից։ Նման գագաթաժողովները, ինչպես հասկանում եք, մեկ շաբաթում կամ մեկ ամսում չեն կազմակերպվում։

Միայն գագաթաժողովը Երևանում անցկացնելու որոշմանը նախորդած աշխատանքը տևել է շուրջ մեկ տարի, իսկ դրա նախապատրաստական աշխատանքները՝ Ֆրանկոֆոնիայի քարտուղարության հետ համատեղ արդեն սկսվել են։

Մարտին Ֆրանսիա պաշտոնական այցի շրջանակներում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում հանդիպում կայացավ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և գլխավոր քարտուղար Միկաել Ժանի միջև, որի ընթացքում քննարկվեցին երևանյան գագաթաժողովի առանցքային ուղղությունները։

Մոտակա օրերին Հայաստան է այցելելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության նախապատրաստական խումբը։

Առաջիկա ամիսներին կկազմվի գագաթաժողովի վերաբերյալ փաթեթը, ուր կարտացոլվեն գագաթաժողովի խորագիրը, գլխավոր թեմաները, պատկերանիշը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

*

*