Հայաստանի արտգործնախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանին

Դեսպան Շարպանտիեին պարգևատրեց արտգործնախարարության պատվո մեդալով
despan-sharpantie-nalbandyan

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին` Երևանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում դեսպան Շարպանտիեյի ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման գործում:

Իր ունեցած այս նշանակալի նպաստի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Շարպանտիեին պարգևատրեց արտգործնախարարության պատվո մեդալով եւ հաջողություն մաղթեց նրան՝ իր հետագա գործունեության մեջ:

Տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից։

*

*