Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունները աջակցում են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

Էդվարդ Նալբանդյանը այսօր նախագահին զեկուցել է միջազգային կազմակերպություններում իրականացվող աշխատանքների մասին:
nalbandyan-sargsyan

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Հանրապետության նախագահին զեկուցել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող աշխատանքների մասին:

Նախարարը անդրադարձել է օրերս կայացած Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթնաժողովին: Դրա եզրափակիչ բանաձեւում ամրագրվել է, որ կազմակերպության անդամ պետությունները աջակցում են Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Ֆրանկոֆոնիայի նախագահությունը փոխանցվել է Հայաստանին, եւ հաջորդ գագաթնաժողովին ամենաբարձր մակարդակով նախապատրաստելու ուղղությամբ: Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել արտաքին գործերի նախարարին:

Սերժ Սարգսյանը նախարարի ուշադրությունն է հրավիրել Փարիզում նախատեսված Հայաստանի դեսպանների ավանդական հանդիպմանը դիվանագետներին տրվելիք հանձնարարականների վրա:

Հանձնարարվել է հաջորդ դեսպանահավաքն անցկացնել Հայաստանում: Նախագահն իր մոտեցումներն է ներկայացրել տնտեսական դիվանագիտության ակտիվացման ուղղությամբ աշխատանքի վերաբերյալ:

*

*