«Հայաստանը խաղաղություն արտահանող երկիր է». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին
sharmazanov

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:

Բարձր գնահատելով Արգենտինայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը խաղաղություն արտահանող երկիր է եւ մերժում է ռազմական ցանկացած լուծում:

Էդուարդ Շարմազանովը, կարեւորելով փոխայցելությունների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, իր արգենտինացի գործընկերներին հրավիրել է Հայաստան:

Գոնզալո Ուրրիոլաբեիտիան նշել է, որ պետք է օգտագործել խորհրդարանական բոլոր ձեւաչափերը՝ հարաբերությունների համակողմանի զարգացման համար: Դեսպանի խոսքով՝ հայկական համայնքի ներկայությունն Արգենտինայում իր ազդեցությունն է ունեցել երկու երկրների բարեկամության կայացման եւ կապերի խորացման գործում:

Հանդիպման ավարտին Գոնզալո Ուրրիոլաբեիտիան նշել է, որ այս տարի լրանում է Արգենտինայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, եւ դեսպանատունը կազմակերպելու է մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցելու հրավիրել է ՀՀ ԱԺ փոխնախագահին:

*

*