«Ձեզ ո՞նց կարելի ա սիրել, դուք սիրելու բա՞ն եք, որ սիրենք»

«Եթե ամեն ինչ լավ է, բա ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ...»
edmon-maruqyan

«Եթե ամեն ինչ լավ է, բա ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ». ԱԺ հատուկ նիտսում «Ելք» խմբակցության անունից ելույթ ունենալիս, այս մասին ասել է խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա պատասխանել է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանին, ով կոչ էր արել սիրել միմյանց:

«Պարո′ն Աշոտյան, ձեզ ո՞նց կարելի է սիրել, դուք սիրելու բա՞ն եք, որ սիրենք»,- ասել է նա:

Մարուքյանը նշել է, որ Հայաստանը 30 տարվա երկիր է, բայց ցերեկային չվերթ դեպի Եվրոպա չունի:

«Խոսում եք տուրիզմի զարգացման մասին: Պարո′ն Սարգսյան, ինչո՞ւ ցերեկային չվերթ դեպի Եվրոպա չկա»,- ասել է պատգամավորը, ապա հավելել. «Պարո′ն Աշոտյան, Պերիկլեսից եք խոսում: Ձեր կուսակցությունում այնպիսի մարդիկ կան, որ գյուղի հրապարակն իրենց անունով են կոչել, ի՞նչ Պերիկլես»:

*

*