«Վարչապետը մեզ ի նկատի չի ունեցել». Էդմոն Մարուքյան

...այդ խոսակցությունները պարզապես սև PR-ի արդյունք են
edmon-maruqyan

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց` իրենք անմնացորդ աջակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը: Իսկ ՀՀԿ-ի հետ առնչությունների մասին լուրերը համարեց իրենց դեմ սև PR-ի արդյունք:

«Ոչ ոք չի մոռացել, որ մենք միակ ուժն ենք եղել, որը հստակ դիրքորոշում է ունեցել, որ պետք է դեմ քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: Դրանից հետո են մեզ հազարավոր մարդիկ միացել: Եվ այդ օրվանից մինչ օրս անմնացորդ կերպով պաշտպանում ենք Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը»,-նշեց Մարուքյանը:

Նա հավաստիացրեց` ՀՀԿ-ի հետ սերտ առնչություններ չունեն, քանի որ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին: Նշեց` այդ խոսակցությունները պարզապես սև PR-ի արդյունք են իրենց դեմ:

«Որպես հակահեղափոխական ուժ համարել եմ ՀՀԿ-ին, իսկ հիմա միացել է նաև Ռոբերտ Քոչարյանը»,-նշեց ԱԺ պատգամավորը:

Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին վարչապետ Փաշինյանի ելույթին՝ Մարուքյանը նշեց, որ դա քարոզչական ելույթ  էր: Հավատացրեց` «իրենց կեղծ հեղափոխականներ ներկայացնողներ» ասելով՝ վարչապետն իրենց ի նկատի չի ունեցել:

*

*